Ռոմելու Լուկակու խոսել է «Նապոլիի» նկատմամբ տարած հաղթանակի մասին

«Ռոմայի» հարձակվող Ռոմելու Լուկակու խոսել է «Նապոլիի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (2-0)։

«Երկրորդ խաղակեսում «Ռոման» արժանի էր հաղթանակի: Մեզ համար կարևոր է հաղթել նման խաղերում, քանի որ մեր նպատակն է առնվազն չորրորդ տեղը գրավել»,- բելգիացու խոսքերն է փոխանցում DAZN-ը։

Այս հաղթանակից հետո «Ռոման» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում շրջանցեց «Նապոլիին», 17 տուրերի արդյունքներով հռոմեական թիմը վեցերորդ տեղում է, իսկ նեապոլցիները՝ յոթերորդ։