Էրիկ տեն Հագը ցանկանում էր Հարի Քեյնին տեսնել «Մանչեսթեր Յունայթեդում»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ցանկանում էր «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնին ձեռք բերել «կարմիր սատանաներ», սակայն տրանսֆերը ձախողվեց՝ նախորդ ամառ կիսապաշտպան Կազեմիրոյի ակումբ տեղափոխության պատճառով, հայտնում է The Athletic-ը։

Աղբյուրի համաձայն՝ Կազեմիրոյի գործարքը, որը կազմում էր 69 միլիոն եվրո գումարած 11,5 միլիոն եվրո բոնուսներ, վերջ դրեց «Յունայթեդի» հույսերին՝ ձեռք բերելու Հարի Քեյնին անցյալ ամառ, քանի որ անգլիացի հարձակվողի աշխատավարձը չափազանց բարձր կլիներ FFP-ի կանոններին համապատասխանելու համար։

Քեյնը Տեն Հեգի առաջին ընտրությունն էր կենտրոնական հարձակվողի դիրքում, սակայն «Յունայթեդը» երբեք այն կենսունակ տարբերակ չէր համարում։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Տեն Հագի գլխավորությամբ Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում այժմ զբաղեցնում է ութերորդ տեղը՝ 18 խաղում վաստակելով 28 միավոր։