Սիմոնե Ինձագի․ «Ես շատ գոհ եմ արդյունքից»

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Իտալիայի առաջնության 17-րդ տուրի խաղում «Լեչեի» նկատմամբ տարած հաղթանակը (2-0)։

«Այսօր մենք լավ խաղացինք առաջին խաղակեսում և շատ պահեր ստեղծեցինք: Երկրորդ խաղակեսի սկզբում «Լեչեն» գրոհում էր, բայց երկրորդ գոլից հետո մենք լավ կառավարեցինք խաղը:

Կարևոր էր հաղթանակ տոնելը, թեև չորեքշաբթի օրվա խաղից հետո երաշխիքներ չկային: Ես շատ գոհ եմ արդյունքից»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։