Կոնստանտինոս Ցիմիկասը վնասվածք է ստացել

«Լիվերպուլի» պաշտպան Կոնստանտինոս Ցիմիկասը Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրի «Արսենալի» հետ խաղում (1-1) ողնաշարի կոտրվածք է ստացել։

Հույնը վնասվածք է ստացել լոնդոնցի եզրային Բուկայո Սակայի հետ բախման արդյունքում և փոխարինվել 35-րդ րոպեին։

«Արսենալը» (40 միավոր) պահպանեց առաջատարի դիրքը Պրեմիեր Լիգայում։ «Լիվերպուլը» (39) շրջանցեց «Ասթոն Վիլային» և բարձրացավ մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղ։