Օրիոլ Ռոմեուն կարող է փոխել ակումբային գրանցումը

«Բարսելոնայի» կիսապաշտպան Օրիոլ Ռոմեուն կորցրել է գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսի վստահությունը։ Mundo Deportivo-ի տեղեկություններով՝ մարզիչը հիասթափված է կիսապաշտպանի անմխիթար ելույթներից այս մրցաշրջանում։

Աղբյուրի համաձայն՝ Չավին այժմ ցանկանում է նոր կիսապաշտպանի հրավիրել «Բարսելոնա»։ Հունվարին թիմը կքննարկի իր ցուցակն ուժեղացնելու տարբերակները։

Հիշեցնենք, որ նախորդ ամառ «Բարսելոնան» Ռոմեուի տրանսֆերի համար «Ժիրոնային» վճարեց ընդամենը 3 միլիոն եվրո։