ԱՊԼ-ում Ռասմուս Հեյլունդը անցկացրած 14 խաղում գոլ չի խփել

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հեյլունդը երկարացրել է գոլազուրկ շարանը Պրեմիեր լիգայում։

20-ամյա հարձակվողը խաղադաշտ է դուրս եկել «Վեսթ Հեմի» հետ հանդիպման (0-2) մեկնարկային կազմում ու փոխարինվել 57-րդ րոպեին։

Հեյլունը Պրեմիեր Լիգայում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 14 խաղում և 946 րոպեում դեռ ոչ մի գոլ չի խփել։

Միաժամանակ Հեյլունը Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում անցկացրած 6 խաղում խփել է 5 գոլ։