Ժան-Կլեր Տոդիբոն կարող է տեղափոխվել անգլիական գրանդ

«Նիցայի» պաշտպան Ժան-Կլեր Տոդիբոն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։

Ինչպես հայտնում է լրագրող Ռուդի Գալետին, 23-ամյա ֆուտբոլիստը շարունակում է գլխավորել «կարմիր սատանաների» տրանսֆերային ցուցակը։

Նշվում է, որ «Նիցան» Տոդիբոյի տրանսֆերի համար պահանջում է 50-60 միլիոն եվրո։ «Մանչեսթեր Յունայթեդը» ծրագրում է առաջարկ անել ֆուտբոլիստի համար։

Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը 14 պաշտոնական հանդիպում է անցկացրել «Նիցայի» կազմում։