Լեոնարդո Բոնուչին մոտ է Ա Սերիա վերադառնալուն

«Յուվենտուսի» նախկին պաշտպան Լեոնարդո Բոնուչին մոտ է Ա Սերիա վերադառնալուն։

Get Italian Football News-ի փոխանցմամբ՝ «Ռոման» այժմ բանակցություններ է վարում ֆուտբոլիստի ներկայացուցչի հետ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ բանակցությունները առաջադեմ փուլում են։

Բոնուչին ներկայումս խաղում է «Յունիոնում», նա ազատ գործակալի կարգավիճակով բեռլինյան ակումբ է տեղափոխվել 2023 թվականի ամռանը։