Ռաֆայել Վարանը ցանկանում է վերադառնալ Մադրիդի «Ռեալ»

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռաֆայել Վարանը պատրաստվում է հեռանալ անգլիական գրանդից։

Ինչպես հայտնում են AS-ը, ֆրանսիացին լրջորեն է տրամադրված Մադրիդի «Ռեալ» վերադառնալու հարցում։ Մադրիդյան ակումբ տեղափոխվելու համար Վարանը պատրաստ է ընդունել աշխատավարձի զգալի կրճատում։

Մադրիդի «Ռեալում» Վարանը կարող է փոխարինել Դավիդ Ալաբային։ Ավստրիացին շարքից դուրս է մնում մրցաշրջանի մնացած հատվածում խաչաձև կապանների պատռվածքի պատճառով։

Հիշեցնենք, որ Վարանը Մադրիդի «Ռեալի» գույները պաշտպանել է 2011-ից 2021 թվականներին։ Ֆրանսիացու գործող աշխատանքային պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ ավարտվում է 2024/25 մրցաշրջանի ավարտին։