«Բարսելոնայում» մեծանում են կասկածները

Պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշի ապագան մնում է անորոշ։ Ինչպես հայտնում է TodoFichajes-ը, «Բարսելոնայում» մեծանում են կասկածները, թե արդյոք ակումբը պետք է գնի պորտուգալացի ֆուտբոլիստին Մադրիդի «Ատլետիկոյից»։

Կատալոնական ակումբը շփոթված է Ֆելիշի անկայունությունից։ Խաղացողը կարող է փայլուն հանդիպում անցկացնել, որին հաջորդում են մի շարք անհաջողություններ: 2023/2024 մրցաշրջանի 20 խաղում Ժոաու Ֆելիշը վեց գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ է դարձել։

Նշենք, որ «Բարսելոնան» 2023 թվականն ավարտեց Լա լիգայի մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականում։