Մարկուս Ռեշֆորդը կարիերան շարունակելու երեք թոփ տարբերակ ունի

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը կարիերան շարունակելու մի քանի տարբերակ ունի։

Ինչպես հայտնում է Fichajes-ը, անգլիացու պայմանագիր կնքելու հարցում հետաքրքրված են եվրոպական մի քանի գրանդներ։ Ռեշֆորդի տրանսֆերի հավակնորդների թվում են ֆրանսիական ՊՍԺ-ն, կատալոնական «Բարսելոնան» և թուրինի «Յուվենտուսը»։ Անգլիացու տրանսֆերը հնարավոր է միայն 2024 թվականի ամռանը, ձմռանը մանկունիանցիները չեն պատրաստվում վաճառել խաղացողին։

Այս մրցաշրջանում 26-ամյա հարձակվողը Պրեմիեր Լիգայում մասնակցել է 17 հանդիպման։ Ռեշֆորդը դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։