Ֆերմին Լոպես․ «Գավին իմ լավագույն ընկերն է»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը հայտնել է, թե կատալոնական ակումբի որ ֆուտբոլիստի հետ է լավագույն հարաբերությունները։

«Գավին իմ լավագույն ընկերն է, ես դա բազմիցս ասել եմ: Ինձ հաջողվում է լավ հարաբերություններ հաստատել բոլոր տղաների հետ, բայց ես Գավիին ճանաչում եմ մանկուց։ Վնասվածքից հետո նա հերթական անգամ համոզվեց, որ մենք բոլորս եղբայրներ ենք։ Ես միշտ պատրաստ եմ օգնել նրան»,- Ֆերմինի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։

Հիշեցնենք, որ Գավին ծնկի խաչաձև կապանների վնասվածք էր ստացել Իսպանիայի հավաքականի կազմում վերջին միջազգային ընդմիջման ժամանակ։ Ֆուտբոլիստը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը։