Լուկա Մոդրիչը մոտ է «Ալ-Նասր» տեղափոխվելուն

Խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մոտ է Մադրիդի «Ռեալից» բաժանվելուն։ Ինչպես հայտնում է Todofichajes-ը, կիսապաշտպանը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայի առաջնությունում։

Աղբյուրի համաձայն՝ Մոդրիչի նոր ակումբը կլինի «Ալ-Նասրը», որի կազմում հանդես է գալիս Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: 38-ամյա պորտուգալացին բանակցություններ է վարել Լուկայի հետ և համոզել իր նախկին թիմակցին միանալ իր ներկայիս թիմին։ Խորվաթի աշխատավարձը կարող է կազմել տարեկան մոտ 30 միլիոն եվրո։

Մոդրիչը մադրիդյան գրանդում հանդես է գալիս 2012 թվականի ամառվանից։ Կիսապաշտպանի պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի ավարտին։