Գարի Նևիլը անդրադարձել է «Լիվերպուլի» հնարավոր չեմպիոնությանը

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը կիսվել է իր կարծիքով այս մրցաշրջանում «Լիվերպուլի» չեմպիոնության համար պայքարելու հնարավորությունների մասին։

«Կլոպը հարձակման գծում լավ եռյակ ուներ՝ Սալահ, Ֆիրմինո և Մանե: Նրա ներկայիս եռյակը հարձակման մեջ թողնում է շատ ցանկալի: Մնում է միայն Սալահը, իսկ Նունեսը, Գակպոն ու Դիասը համաշխարհային մակարդակի խաղացողներ չեն։ Հենց սա կարող է խանգարել մերսիսայդցիներին այս մրցաշրջանում»,- Նևիլի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

«Արսենալը» (40 միավոր) պահպանեց առաջատարի դիրքը Պրեմիեր Լիգայում: «Լիվերպուլը» (39) շրջանցեց «Ասթոն Վիլային» և բարձրացավ մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղ։