Ռոբերտ Լևանդովսկին կարող է փոխել ակումբային գրանցումը

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին թիմում այլևս անձեռնմխելի չի համարվում։

Sport-ի տեղեկություններով՝ կատալոնական ակումբը կարող է վաճառել ֆուտբոլիստին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Հաղորդվում է, որ «Բարսելոնայի» ղեկավարության որոշ անդամներ դժգոհ են Լևանդովսկու ելույթներից այս մրցաշրջանում։

Հիշեցնենք, որ 35-ամյա լեհը Իսպանիայի առաջնությունում խփել է ընդամենը 8 գոլ ու կատարել 4 գոլային փոխանցում։ Հարձակվողը նույնիսկ Լա Լիգայի լավագույն ռմբարկուների հնգյակում չէ։