«Արսենալը» պատմության մեջ միայն չորրորդ անգամ կմոտենա Սուրբ Ծննդին որպես Պրեմիեր Լիգայի առաջատար

Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Արսենալը» ոչ-ոքի խաղաց «Լիվերպուլի» հետ (1-1) և պահպանեց առաջատարի դիրքը մրցաշարային աղյուսակում։

Ինչպես հայտնում է Squawka-ն, «Արսենալը» պատմության մեջ միայն չորրորդ անգամ կմոտենա Սուրբ Ծննդին որպես Պրեմիեր Լիգայի առաջատար։

Նախկինում լոնդոնյան ակումբը առաջնությունում առաջինն էր մինչև դեկտեմբերի 25-ը 2002/03 մրցաշրջանում, 2007/08 մրցաշրջանը և 2022/23 մրցաշրջանում։