Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսել է Կիլիան Մբապպեի ապագայի մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսել է ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեի մասին։

«Մբապպեն հիանալի ֆուտբոլիստ է։ Նրա ապագան. Ես նրա գործակալը չեմ։ Նախ շնորհավորում եմ նրա ծննդյան տարեդարձը։ Նա հիանալի մարզիկ է, Ֆրանսիայի հավաքականի ավագ։ 2024 թվականին մենք խաղալու ենք Եվրոպայի առաջնությունում, որը, հուսով եմ, կհաղթենք»,- ասել է Մակրոնը France 5 հեռուստաալիքի եթերում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կիլիան Մբապպեն կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ Մադրիդը վերջնագիր է ներկայացրել և պատասխանի է սպասում մինչև 2024 թվականի հունվարի 15-ը։