Անժե Պոստեկոգլու․ «Մեզ համար դժվար հանդիպում էր»

«Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անժե Պոստեկոգլուն ամփոփել է Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրի «Էվերթոնի» դեմ հանդիպման արդյունքները (2-1)։

«Մեզ համար դժվար հանդիպում էր։ Կարծում եմ, որ մենք իսկապես լավ սկսեցինք խաղը, և, բացի գոլերից, մեր ֆուտբոլը լավն էր, բայց հետո մենք մի քանի ազատություն վերցրինք և թույլ տվեցինք, որ նրանք վերադառնան խաղին», – Պոստեկոգլուի խոսքերն է մեջբերում «Թոթենհեմի» պաշտոնական կայքը:

Պրեմիեր լիգայի 18 տուրերում ակումբը վաստակել է 36 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղը։