Անտոնիո Կոնտեն կարող է գլխավորել իտալական գրանդը

«Միլանը» ընթացիկ մրցաշրջանի ավարտին ծրագրում է մեծ փոփոխություններ կատարել թիմում, այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Ըստ աղբյուրի՝ Ստեֆանո Պիոլին կմնա թիմի գլխավոր մարզչի պաշտոնում մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, որից հետո կհեռացվի պաշտոնից։ Նրա տեղը կհրավիրվի Թուրինի «Յուվենտուսի» և Լոնդոնի «Թոթենհեմի» նախկին մարզիչ Անտոնիո Կոնտեն։

Իտալիայի առաջնության 17 տուրից հետո «ռոսոներիները» վաստակել են 33 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։