Ալեքսիս Սանչեսը կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա

«Ինտերի» 35-ամյա չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը կարող է դառնալ Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթիհադի» ֆուտբոլիստ, որի կազմում հանդես է գալիս Կարիմ Բենզեման։

Ինչպես հայտնում է Almodrj-ը, ֆուտբոլիստով անձամբ հետաքրքրված է ակումբի գլխավոր մարզիչ Մարսելո Գալարդոն, ով արդեն խոսել է Սանչեսի հետ՝ քննարկելով չիլիացու հավանական տրանսֆերը ձմռանը: Գալիարդոն անցած աշնանը փոխարինեց Նունո Էսպիրիտո Սանտային։

Հիշեցնենք, որ չիլիացին ընթացիկ մրցաշրջանում «Ինտերի» կազմում ընդհանուր առմամբ երկու գոլ է խփել։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։