Բուկայո Սական ներողություն է խնդրել «Լիվերպուլի» ֆուտբոլիստից

«Արսենալի» հարձակվող Բուկայո Սական ներողություն է խնդրել «Լիվերպուլի» պաշտպան Կոստաս Ցիմիկասից։

Երեկ «Լիվերպուլ» – «Արսենալ» հանդիպման ժամանակ եզրային երկու խաղացողներ բախվել են միմյանց, բախումից հետո Ցիմիկասը դուրս է թռել խաղադաշտից և բախվել իր թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին։

«Ես լսել եմ, որ նա գնացել է հիվանդանոց, ուստի ակնհայտ է, որ ուզում եմ ներողություն խնդրել նրանից: Մենք քայլում էինք ուս ուսի, ես չտեսա, որ նա ընկավ և բախվեց Յուրգեն Կլոպի հետ։ Եվ ես կենտրոնացած էի միայն առաջ գնալու վրա, ուստի չեմ կարծում, որ խախտել եմ կանոնները»,- Սակայի խոսքերն է մեջբերում Talksport-ը։