«Չելսին» 2023 թվականին Պրեմիեր Լիգայում ամենաշատն է պարտվել

Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրի խաղում «Չելսին» արտագնա պարտություն կրեց «Վուլվերհեմփթոնից» (2-1)։

«Չելսին» Պրեմիեր Լիգայում 2023 թվականին ամենաշատ խաղերն է պարտվել՝ 19 պարտություն։

Մեծ հինգ լիգաներից միայն երեք թիմեր են պարտվել այս օրացուցային տարում ավելի շատ հանդիպումներում՝ «Վերդերը» (20), «Էմպոլին» (20) և «Ալմերիան» (24), հայտնում է OptaJoe-ն։