Էյմերիկ Լապորտը չի ցանկանում վերադառնալ Եվրոպա

Պաշտպան Դավիդ Ալաբայի ծնկի ծանր վնասվածքից հետո Մադրիդի «Ռեալը» պաշտպանական գծում նոր խաղացող է փնտրում։

Մադրիդյան ակումբին սկսեցին կապել Էյմերիկ Լապորտի հետ, որն այժմ խաղում է «Ալ-Նասրում»։

Այնուամենայնիվ, «Մանչեսթեր Սիթիի» նախկին խաղացողը չի տեղափոխվի «Ռեալ»։

Ինչպես հայտնում է Marca-ն, Լապորտը կայունություն է գտել Սաուդյան Արաբիայում և չի պատրաստվում փոխել ակումբային գրանցումը։ Բացի այդ, մադրիդյան ակումբը պատրաստ չէ ֆուտբոլիստին վճարել սաուդյան թիմում ստացած գումարը։