Մոհամեդ Սալահը շրջանցեց Մայքլ Օուենին

Դեկտեմբերի 23-ին «Լիվերպուլը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Արսենալի» հետ Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրի խաղում (1-1)։

Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձավ հարձակվող Մոհամեդ Սալահը։ Եգիպտացու համար գոլը 151-րդն էր  Պրեմիեր Լիգայում, ինչը թույլ տվեց ներխուժել մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուների տասնյակը:

Սալահն առաջ է անցել «Լիվերպուլի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող Մայքլ Օուենից (150): Ավելի շատ գոլեր են խփել միայն Ջերմեյն Դեֆոն (162), Ռոբի Ֆաուլերը (163), Թիերի Անրին (175), Ֆրենկ Լեմպարդը (177), Սերխիո Ագուերոն (184), Էնդի Քոուլը (187) և Ուեյն Ռունին (208)։