Ռոբերտ Լևանդովսկին պատրաստ է ձմռանը փոխել ակումբային գրանցումը

Լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մոտ է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բարսելոնայից» հեռանալուն։ «Բլաուգրանայի» ղեկավարությունը դժգոհ է հարձակվողի խաղից այս մրցաշրջանում և պատրաստ է քննարկել նրա համար առաջարկները։

Ինչպես հայտնում է Todofichajes-ը, ֆուտբոլիստի գործակալ Պինի Զահավին բանակցություններ է վարում Սաուդյան Արաբիայի և MLS-ի ակումբների հետ։ Անձամբ՝ ֆուտբոլիստը, պատրաստ է այս ձմռանը փոխել ակումբային գրանցումը, եթե լավ առաջարկ լինի։

Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը 16 խաղում դարձել է 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրն ավարտվում է 2026 թվականի ամռանը։