Վիկտոր Օսիմհենի ապագայից նոր տեղեկություն կա

«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ բոլոր փաստաթղթերն արդեն ավարտված են։ Շատ մոտ ապագայում կողմերը կսկսեն համաձայնագրի ստորագրման ընթացակարգը։

Նախկինում հաղորդվում էր, որ նոր պայմանագրով նախատեսված է լինելու փոխհատուցման չափը, որը կկազմի 130-140 մլն եվրո։

Այս մրցաշրջանում 24-ամյա Օսիմհենը մասնակցել է 17 հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, որոնցում դարձել է ութ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։