Էյմերիկ Լապորտը կարող է վերադառնալ Լա Լիգա

Իսպանացի պաշտպան Էյմերիկ Լապորտը, ով ներկայումս հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի առաջնությունում «Ալ-Նասրի» կազմում, կարող է վերադառնալ Լա Լիգա, հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ 29-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։ Մադրիդյան ակումբը Լապորտին դիտարկում է որպես ավստրիացի Դավիդ Ալաբային փոխարինող, ով ծնկի խաչաձև կապանների վնասվածքի պատճառով բացակայելու է մինչև մրցաշրջանի ավարտը։

Ֆուտբոլիստի պայմանագիրը «Ալ-Նասրի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը: Պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 մլն եվրո։