Միկել Արտետա․ «Երկու թիմերն էլ իսկապես լավ մարզավիճակում են»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան կիսվել է Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրի՝ «Լիվերպուլի» հետ արտագնա հանդիպման սպասելիքներով։

«Այդ խաղում մթնոլորտը հիանալի կլինի: Երկու թիմերն էլ իսկապես լավ մարզավիճակում են գտնվում և առաջնությունում ամուր դիրքերում են։ Հանդիպումը շատ լարված է լինելու։

Բայց մենք պետք է նրանցից լավ խաղանք։ Ամբոխին կարելի է լռեցնել միայն այն դեպքում, եթե մենք տիրենք այս հանդիպմանը և մեզ ավելի լավ դրսևորենք, քան նրանք»,- Արտետայի խոսքերն է մեջբերում The Independent-ը։