Լաուտարո Մարտինեսը մինչև տարեվերջ չի օգնի «Ինտերին»

Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը չի կարողանա օգնել իր թիմին մինչև 2023 թվականի ավարտը։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել «Բոլոնիայի» հետ գավաթային խաղում (1:2՝ լրացուցիչ ժամանակից հետո): Sky Sport Italia-ին հայտնի է դարձել, որ 26-ամյա Մարտինեսը բաց կթողնի «Ինտերի» առաջիկա հանդիպումները «Լեչչեի» և «Ջենոայի» դեմ:

Ըստ աղբյուրի՝ արգենտինացին պատրաստ կլինի խաղադաշտ վերադառնալ հունվարին։ Ա Սերիայի 17-րդ տուրի «Ինտեր» – «Լեչչե» հանդիպումը կկայանա վաղը՝ դեկտեմբերի 23-ին։