Անգլիան դարձավ ԱԱ առաջնությունը նվաճած ակումբների թվով առաջատարը

Ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 22-ին, կայացավ 2023 թվականի Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ հանդիպումը «Մանչեսթեր Սիթի» – «Ֆլումինենսե» միջև։ Սաուդյան Արաբիայում կայացած հանդիպումն ավարտվել է «Սիթիի» հաղթանակով՝ 4-0 հաշվով։

«Մանչեսթեր Սիթիի» համար սա առաջին տիտղոսն էր այս մրցաշարում։ Նախկինում մրցաշարը հաղթել էին «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը» և «Չելսին»։

Այսպիսով, Անգլիան դարձավ աշխարհի ակումբային առաջնությունը նվաճած ակումբների թվով առաջատարը՝ հաղթելով Բրազիլիային (Կորինտիանս, Ինտերնասիոնալ և Սան Պաուլո)։

Աշխարհի ակումբային առաջնության տիտղոսների ընդհանուր թվով առաջատարը մնում է Իսպանիան՝ ութ հաղթանակով (5-ը՝ «Ռեալ», երեքը՝ «Բարսելոնա»։