Մատեո Կովաչիչը դարձավ առաջին ֆուտբոլիստը այդ ցուցանիշով

Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Ֆլումինենսեին» (4-0)։

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով երեք տարբեր ակումբների հետ հաղթեց աշխարհի առաջնությունը։ 29-ամյա խորվաթն ավելի վաղ այս մրցաշարում հաղթել էր Մադրիդի «Ռեալի» հետ 2016 և 2017 թվականներին, ինչպես նաև «Չելսին» (2021 թ.)։

Այս մրցաշրջանում Կովաչիչը բոլոր մրցաշարերում «Սիթիի» անցկացրած 20 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ։