«Բարսելոնան» տրանսֆերային նպատակ ունի

«Բարսելոնան» պատրաստ է 25 միլիոն եվրո ծախսել «Ռիվեր Փլեյթի» 17-ամյա հարձակվող Կլաուդիո Էչևերիի տրանսֆերի համար։ Լրագրող Պաբլո Ժիրալտի տեղեկություններով՝ կատալոնական ակումբը պատրաստ է փոխհատուցում վճարել արգենտինացի հարձակվողի համար։

Հիշեցնենք, որ Էչևերին վերջերս հասկացրել էր, որ չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը «Ռիվեր Փլեյթի» հետ։ Հարձակվողի պայմանագիրն արգենտինական ակումբի հետ ավարտվում է 2024 թվականի դեկտեմբերին։

Բացի «Բարսելոնայից», Էչևերիով հետաքրքրված են նաև եվրոպական այլ թոփ ակումբներ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողին ակտիվորեն հետևում են անգլիական երկու ակումբներ՝ «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին»։