Կազեմիրոն կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»

Աստղային բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն, ում իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Յունայթեդին», հնարավորություն ունի կարիերան շարունակել Եվրոպայից դուրս։

Ինչպես հայտնում են Marca թերթի լրագրողները, հարավամերիկացի ֆուտբոլիստն առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայի առաջնությունից։ Կազեմիրոն այժմ ուսումնասիրում է իր գործակալի հետ պայմանագիրը։ Բրազիլացին միացել է «կարմիր սատանաներին» 2022 թվականի ամռանը՝ տեղափոխվելով Մադրիդի «Ռեալից»։ շ

Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականին։