CLUB WORLD CUP. «Մանչեսթեր Սիթին»՝ Աշխարհի ակումբային առաջնության հաղթող (VIDEO)

Աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում «Մանչեսթեր Սիթին» մրցեց բրազիլական «Ֆլումինենսեի» դեմ։

Հանդիպման հենց սկզբում «Սիթին» բացեց խաղի հաշիվը։ Խաղի միջնամասում անգլիական ակումբը կրկնապատկեց առավելությունը մրցակցի ինքնագոլի շնորհիվ։

Երկրորդ կեսում «Սիթին» ևս երկու գոլ հեղինակեց ու դարձավ Աշխարհի 2023 թվականի ակումբային առաջնության չեմպիոն։

«Մանչեսթեր Սիթին» կիսաեզրափակչում հաղթել էր «Ուրավային» 3։0 հաշվով։ «Ֆլումինենսեն» ևս իր ուղին սկսել էր կիսաեզրափակչից, որտեղ հաղթել էր եգիպտական «Ալ-Ահլի Կայիրին»։

Աշխարհի ակումբային առաջնություն․

«Մանչեսթեր Սիթի» – «Ֆլումինենսե» 4:0 (2:0)

1:0 Խուլիան Ալվարես, 1’

2:0 Մարսիլիո (ինքնագոլ), 27’

3:0 Ֆիլ Ֆոդեն, 72’

4:0 Խուլիան Ալվարես, 88’