Մեյսոն Գրինվուդը կարող է հայտնվել իսպանական գրանդում

Մադրիդի «Ռեալը» միացել է այն ակումբներին, որոնք հետաքրքրված են Մեյսոն Գրինվուդի ծառայություններով։

22-ամյա անգլիացին «Խետաֆեում» հանդես է գալիս վարձավճարով «Մանչեսթեր Յունայթեդից»: Ըստ որոշ տեղեկությունների՝ անգլիացու խաղին հետևում են «Բարսելոնան» և Մադրիդի «Ատլետիկոն»: Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, հարձակվողը հետաքրքրում է նաև Լա Լիգայի մեկ այլ գրանդի՝ Մադրիդի «Ռեալին»։

«Կարմիր սատանաները» պլաններ չունեն Մեյսոն Գրինվուդի հետ կապված և հաջորդ ամառ կքննարկեն նրա տրանսֆերային առաջարկները: Մեյսոն Գրինվուդը «Խետաֆեի» կազմում անցկացրած 15 խաղում դարձել է 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ի փորձագետները «Մանչեսթեր Յունայթեդի» սանի արժեքը գնահատում են 5 միլիոն եվրո։