Լիգա 1-ի ակումբը հետաքրքրված է Սերգեյ Մուրադյանի ծառայություններով

Ֆրանսիական «Բրեստը» հետաքրքրված է Սերգեյ Մուրադյանի ծառայություններով։

Լրագրող Հայկ Հովհաննիսյանի տեղեկություններով՝ ֆրանսիական «Բրեստը» հետաքրքրված է Հայաստանի երիտասարդական հավաքականի և «Նոայի» կենտրոնական պաշտպան Սերգեյ Մուրադյանի ծառայություններով։ «Բրեստն» արդեն կապ է հաստատել հայկական ակումբի հետ՝ Մուրադյանին հրավիրելու խնդրանքով։

«Նոայի» համար շատ կարևոր է, որ 19-ամյա ֆուտբոլիստը չկորցնի խաղաժամանակը և չխոչընդոտի իր կարիերայի զարգացմանը։ Ակումբը պատրաստ կլինի Մուրադյանին բաց թողնել վարձավճարով կամ ամբողջական տրանսֆերով, եթե համոզված լինի, որ «Բրեստը» լուրջ հույսեր է կապում Սերգեյի հետ։ Ներկայումս «Բրեստը» Ֆրանսիայի առաջնությունում զբաղեցնում է 4-րդ տեղը։