Մասիմիլիանո Ալեգրին նոր կիսապաշտպան է ուզում գնել

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հույս ունի հունվարին ուժեղացնել կազմը։

Թուրինյան թիմը Սկուդետտոյի համար պայքարում է Միլանի «Ինտերի» հետ։ «Ներաձուրիները» ներկայումս գլխավորում են աղյուսակը՝ չորս միավորով գերազանցելով «բյանկոներիներին», սակայն «Յուվենտուսի» բացակայությունը եվրոպական մրցաշարերից կարող է առավելություն լինել մրցաշրջանի երկրորդ հատվածում:

Առաջադրված խնդիրները լուծելու համար «ծեր սինյորան» հավանաբար ձմռանը կուժեղացնի թիմը։ Ըստ ինսայդեր Նիկոլո Շիրայի՝ Ալեգրին ցանկանում է թիմում տեսնել նոր կիսապաշտպանի, ով կարող է գոլեր խփել և երկար ադապտացիա չպահանջել, այսինքն՝ արդեն ծանոթ իտալական ֆուտբոլին։