«Մանչեսթեր Յունայթեդը» նոր սեփականատեր կունենա

Բանակցություններն ավարտվել են գործարար Ջիմ Ռեդկլիֆի կողմից «Մանչեսթեր Յունայթեդի» 25 տոկոս բաժնետոմսերի ձեռքբերման շուրջ։ Այս մասին հայտնել է ինսայդեր Մեթ Դիկինսոնը։

Ըստ աղբյուրի՝ կողմերը հաջողությամբ համաձայնության են եկել և հասել բանակցային գործընթացի վերջնական կետին։ Այժմ միլիարդատիրոջ բաժնեմասը մանկունյանական ակումբում պետք է հաստատվի Պրեմիեր Լիգայի ղեկավարության և այլ կարգավորող մարմինների կողմից։ Սա կտևի մի քանի շաբաթ:

«Մանչեսթեր Յունայթեդը» անհաջող է հանդես գալիս Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածում։ Մանկունիացիները 17 տուրից հետո յոթերորդ տեղում են։