«Բարսելոնան» ընկերական խաղից վաստակել է 5 միլիոն եվրո

Երեկ երեկոյան ընկերական հանդիպում է կայացել կատալոնական «Բարսելոնայի» և մեքսիկական «Ամերիկայի» միջև։

Հանդիպումը կայացավ Ամերիկայի Դալլաս քաղաքում և ավարտվեց «Բարսելոնայի» պարտությամբ 2։3 ​​հաշվով։ Ըստ Barca Universal-ի՝ այս խաղին մասնակցելու համար կատալոնական թոփ-ակումբը վաստակել է հինգ միլիոն եվրո։

Գոլերի հեղինակներ դարձան Լամին Յամալն ու Մարկ Գույուն։ Իսպանիայի առաջնությունում Չավի Էրնանդեսի թիմը վաստակեց 38 միավոր եւ զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ «Բարսելոնան» Լա Լիգայի հաջորդ հանդիպումը կանցկացնի հունվարի 4-ին «Լաս Պալմասի» հետ: