Խուան Միրանդան մոտ է Իտալիայի առաջնություն տեղափոխվելուն

«Բետիսի» 23-ամյա պաշտպան Խուան Միրանդան մոտ է Իտալիայի առաջնություն տեղափոխվելուն, այս մասին հայտնում են Todofichajes պորտալի լրագրողները։

Ինչպես հայտնի է դարձել աղբյուրին, ֆուտբոլիստի նոր թիմը կլինի «Միլանը»։ Կողմերը գործարքը կձևակերպեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Նրա շուկայական արժեքը գնահատվում է 9 միլիոն եվրո։ Նրա ներկայիս աշխատանքային պայմանագիրը գործում է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Միրանդան անցկացրել է 11 հանդիպում։ Պաշտպանը մեկ գոլային փոխանցում է կատարել և երեք դեղին քարտ ստացել։