Լիոնել Մեսսին իր կնոջ պատճառով վիճել է Ալեխանդրո Գոմեսի հետ

2022 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներ Լիոնել Մեսսիի և Ալեխանդրո Գոմեսի միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել։

Ինչպես գրում է Marca թերթը, պատճառը Գոմեսի անհարգալից արտահայտությունն է եղել Մեսսիի կնոջ՝ Անտոնելլա Ռոկուցոյի նկատմամբ։ Հաղթանակներից մեկի տոնակատարության ժամանակ թիմը հանդերձարանում կատարեց երգեր։ Այդ պահին Ալեխանդրոն բղավել է «շրջանցիր Անտոնելային», ինչը զայրացրել է Մեսսիին։ Այս պատճառով թիմակիցների միջեւ կոնֆլիկտ է ծագել։

Արգենտինայի հավաքականը երրորդ անգամ դարձավ Աշխարհի չեմպիոն։ Քաթարում անցկացված Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում «ալբիսելեստեն» հաղթեց Ֆրանսիային (11-մետրանոցներ՝ 3:3, 4:2):