Քոնոր Գալագերը կարող է տեղափոխվել լոնդոնյան մեկ այլ ակումբ

Քոնոր Գալագերը հաստատվել է Մաուրիսիո Պոչետինոյի հիմնական թիմում, սակայն նրա ապագան մնում է անորոշ:

23-ամյա անգլիացու գործող պայմանագրի ժամկետը լրանում է մեկուկես տարուց, և մինչ օրս որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել հետագա համագործակցության վերաբերյալ: Բացի այդ, ըստ լուրերի, «Չելսին» պատրաստ է հունվարին դիտարկել կիսապաշտպանի տրանսֆերային առաջարկները։

Լրագրող Լյել Թոմասի խոսքերով, «Թոթենհեմը» հետևում է իրավիճակին և լրջորեն դիտարկում է ձմռանը նրան ձեռք բերելու հնարավորությունը։