Էրիկ տեն Հագը դեմ է Սոֆյան Ամրաբատին գնելուն

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը կողմ չէ կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատին գնելուն։

Մարոկկացի ֆուտբոլիստը «կարմիր սատանաներում» վարձավճարով հանդես է գալիս «Ֆիորենտինայից» մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

Գործարքը ներառում է գնման տարբերակ, սակայն 27-ամյա մարոկկացուն, ըստ ամենայնի, դեռ չի հաջողվել համոզել իր մարզչին։ Ինչպես հաղորդում է MailSport-ը, Տեն Հագը ներկայումս չի տեսնում կիսապաշտպանի հետ լիարժեք պայմանագիր կնքելու անհրաժեշտություն։

Սոֆյան Ամրաբատն այս մրցաշրջանում մասնակցել է «Մանչեսթեր Յունայթեդի» 17 հանդիպման, իսկ որոշ դեպքերում մարոկկացին հանդես է եկել ձախ պաշտպանի դիրքում։