Թոմաս Տուխելը ցանկանում է գնել «Բայերի» ֆուտբոլիստին

Լևերկուզենի «Բայերի» կենտրոնական պաշտպան Ջոնաթան Տայով հետաքրքրվում է Մյունխենի «Բավարիան»։

«Դեղագործներն» այս մրցաշրջանում ակնառու արդյունքներ են ցույց տալիս՝ շնորհիվ 27-ամյա կենտրոնական պաշտպանի, ով հայտնվում է մեկնարկային կազմում: Լրագրող Քրիստիան Ֆալկի խոսքերով, «Բավարիան» արդեն դիտարկում է Տային ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերելու տարբերակը:

Մյունխենցիների մարզիչ Թոմաս Տուխելը, ով բարձր է գնահատում ֆուտբոլիստի հնարավորությունները, անձամբ է հետաքրքրված պայմանագիր կնքելու հարցում: «Բավարիան» դեռ պաշտոնական բանակցություններ չի սկսել: Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: