«Ինտերը» նոր պայմանագիր է կնքել իր ֆուտբոլիստի հետ

Պաշտպան Մատեո Դարմիանը նոր պայմանագիր է կնքել Միլանի «Ինտերի» հետ, այս մասին սոցցանցերի միջոցով հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Ինչպես հայտնի է դարձել ինսայդերին, կողմերը պայմանագիր են կնքել մինչև 2025 թվականը։ «Ներաձուրիները» շուտով պաշտոնապես կհայտարարեն գործարքի մասին:

Իտալիայի առաջնության այս մրցաշրջանում 34-ամյա պաշտպանը անցկացրել է 15 հանդիպում։ Ա Սերիայի 16-րդ տուրից հետո «Ինտերը» վաստակել է 41 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։ Սիմոնե Ինձագիի թիմը չորս միավորով գերազանցում է ամենամոտ հետապնդողին: