Էրիկ տեն Հագը նշել է, թե երբ կվերադառնան վնասվածքից թիմի առանցքային ֆուտբոլիստները

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է թիմի որոշ վնասվածք ունեցող ֆուտբոլիստների վերականգնման ժամկետների մասին։

Լրագրող Սայմոն Սթոունը սոցցանցերում հայտնում է՝ Տեն Հագը հաստատել է, որ Լիսանդրո Մարտինեսը, Կազեմիրոն և Մեյսոն Մաունթը խաղադաշտ դուրս չեն գա մինչև հունվարի կեսերը: Ինչ վերաբերում է Վիկտոր Լինդելոֆին, ապա նա բաց կթողնի մի քանի շաբաթ։

«Մանչեսթեր Յունայթեդն» այժմ պատրաստվում է Պրեմիեր Լիգայի «Վեսթ Հեմի» դեմ արտագնա հանդիպմանը: Թիմերը կխաղան շաբաթ օրը՝ դեկտեմբերի 23-ին։