Անգլիական մեկ այլ գրանդ ակումբ չի ցանկանում մասնակցել Սուպերլիգային

«Լիվերպուլը» միացել է այն ակումբներին, որոնք չեն ցանկանում մասնակցել Սուպերլիգայի նախագծին։

«Եվրադատարանի որոշումը չի փոխում «Լիվերպուլի» նախկին դիրքորոշումը հնարավոր Սուպերլիգայի վերաբերյալ: Մեր մասնակցությունը նախագծին դադարեցվել է։ Մենք կշարունակենք համագործակցել այլ ակումբների հետ Եվրոպական ակումբների ասոցիացիայի միջոցով և մասնակցել ՈՒԵՖԱ-ի մրցումներին»,- ասվում է թիմ հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ նախօրեին Եվրադատարանը որոշում կայացրեց հօգուտ Սուպերլիգայի՝ որոշելով, որ ՈՒԵՖԱ-ն չի կարող մենաշնորհատեր լինել Եվրոպայում ֆուտբոլային մրցումներ կազմակերպելու հարցում։