«Բարսելոնային» կարող են մի քանի տարով հեռացնել Չեմպիոնների Լիգայից

Կատալոնական «Բարսելոնային» սպառնում է խիստ պատիժ։

Welt am Sonntag-ի լրագրողների տեղեկություններով՝ «բլաուգրանային» կարող են մի քանի տարով հեռացնել Չեմպիոնների Լիգայից՝ ֆինանսական ֆեյր-փլեյը խախտելու համար։ Կատալոնական գրանդին սպառնում է որակազրկում՝ սկսած 2024/25 մրցաշրջանից։

Հիշեցնենք, որ անցյալ ամառ ՈւԵՖԱ-ն տուգանեց «Բարսելոնային» 500 հազար եվրոյով։ Ակումբը նման պատիժ է ստացել, քանի որ սխալ է հայտարարել նյութական ակտիվների վաճառքից ստացված շահույթը։ Չեմպիոնների Լիգայի ընթացիկ խաղարկությունում «բլաուգրանան» խմբում առաջին տեղից դուրս եկավ փլեյ-օֆֆ: Չավի Էրնանդեսի թիմը մրցաշարի քառորդ եզրափակիչի ուղեգրի համար կմրցի «Նապոլիի» հետ։