«Նապոլիի» նախագահ. «Պայմանագիր կկնքենք առնվազն երեք ֆուտբոլիստի հետ»

«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը խոսել է առաջիկա ձմեռային տրանսֆերային արշավի մասին։

«Մենք պայմանագիր կկնքենք առնվազն երեք ֆուտբոլիստի հետ: Մեկ կենտրոնական պաշտպան, մեկ աջ պաշտպան, մեկ կիսապաշտպան։ Նաև երկու կիսապաշտպաններ դեռ կարող են գալ մեր թիմ»,- Դե Լաուրենտիսի խոսքերն է մեջբերում Corriere dello Sport-ը։

16 տուրից հետո նեապոլիտանական ակումբը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը՝ Միլանի «Ինտերին» զիջելով արդեն 14 միավորով։