«Արսենալը» պայմաններ է սահմանել Էդի Նկետիայի վաճառքի համար

Լոնդոնի «Արսենալը» որոշել է հարձակվող Էդի Նկետիայի ապագան։

Ըստ ինսայդեր Ռուդի Գալետտիի՝ «զինագործները» չեն պատրաստվում բաժանվել հարձակվողից՝ չնայած նրա նկատմամբ եվրոպական ակումբների հետաքրքրությանը։ Սակայն անգլիական ակումբի դիրքորոշումը կարող է փոխվել հակառակ ուղղությամբ։ «Արսենալի» ղեկավարությունը պատրաստ կլինի բաժանվել նրանից, եթե նրա համար մեծ գումար վճարեն։

Transfermarkt պորտալի փորձագետները Նկետիայի շուկայական արժեքը գնահատում են 35 միլիոն եվրո: Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանում Էդին անցկացրել է 16 հանդիպում, որոնցում դարձել է 5 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։